.jpg)
Իրաքի հյուսիսում մարտերը թեժանում են. Զոհվել է առնվազն 19 մարդ
Առնվազն 19 մարդ է մահացել, ևս մի քանիսը վիրավորվել Իրաքի հյուսիսում սուննի գրոհայինների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցած թեժ մարտերի ժամանակ: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Մոսուլ քաղաքում, որտեղ վերջին շրջանում ակտիվացել է ընդհատակյա իսլամիստական խմբավորումների գործունեությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ծայրահեղականները հարձակվել են Բաղդադից 390 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրի վրա ապրիլի 25-ի գիշերը, իսկ առավոտյան արդեն հաջողվել էր իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքի արևմտյան շրջանները: Նրանք կարողացել են հաջողության հասնել Մոսուլի սուննի բնակչության աջակցության շնորհիվ, ով արձագանքել էր մզկիթից հնչեցված կոչին՝ այն է զենք վերցնել և հարձակվել ոստիկանների վրա: Արդյունքում զոհվել էր 10 ոստիկան և ինը գրոհային:
Ներկայում կառավարական զորքերը վերականգնել են քաղաքի մեծ մասի նկատմամբ վերահսկողությունը և կարողացել են շրջափակել տեղի ոստիկանության շտաբ-բնակարանի տարածքը, որտեղ թաքնվել են ծայրահեղականներին և շարունակում են կատաղի կրակել:
Վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի կողմնակիցների և սուննիների միջև ընդհանրումները սկսվել էին երեքշաբթի, եթե ոստիկանները փորձել էին ոչնչացնել Քիրքուք և Հավիջա քաղաքների միջև գտնվող սուննիական ճամբարը: Ընդհարումների ժամանակ կիրառվել էր հրազեն, զոհվել էր մոտ 50 մարդ: Արդյունքում Իրաքում կտրուկ սրվել է շիաների և սուննիների միջև լարվածությունը, որը կարող է վերածվել միջկոնֆեսիոնալ պատերազմի: