.jpg)
Marca. «Գերմանական անեծքը վերջ չունի»
Իսպանական հայտնի «Marca» պարբերականը վերլուծել է Մադրիդի «Ռեալի» պարտությունը` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում: «Արքայական ակումբի» մրցակցին` Դորտմունդի «Բորուսիային», պարբերականն անվանել է փոթորիկ:
«Կլոպի թիմը ջնջեց «Ռեալին»` խփելով 4 գոլ, որոնց հեղինակը դարձավ փայլուն մի հարձակվող: Հիմա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում հարկավոր է հրաշք գործել: «Բորուսիան» նման էր փոթորկի:
Գերմանական անեծքը կարծես թե վերջ չունի: Այն կենդանի է: գերմանիայում «Ռեալն» անցկացրել է 25 հանդիպում, որոնցից միայն մեկում է կարողացել հաղթանակ տոնել: Այս մրցաշրջանում «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները չեն կարողացել հաղթել «Բորուսիային», և հիմա Մադրիդում շատ հարցեր կստանան իրենց պատասխանները»,- գրում է պարբերականը: