Մ. Խաչատրյան. ՊԲ որոշ զորամասերում թերություններ կան
25/04/2013 16:13

Մ. Խաչատրյան. ՊԲ որոշ զորամասերում թերություններ կան

«Զինվոր» համակարգող խորհուրդը ՊԲ-ի գրեթե բոլոր զորամասերում անցկացրած 12 օրյա շրջայցի ժամանակ հայտնաբերել է թերություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով` իրենք «հանձնարարականներ» են տվել որոշ թերությունները շտկելու համար, իսկ որոշների մասին տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

«Թերություններ եղել են հիմնականում զինվորներին տրամադրվող սննդի, բուժօգնության, ինչպես նաև համազգեստի առումով: Օրինակ` առողջական խնդիր ունեցող զինվորը չէր ասել այդ մասին և մեր միջամտությունից հետո նա տեղափոխվեց հոսպիտալ: Զինծառայողները դժգոհել են ներքնաշորերի որակից, եղել են դեպքեր, երբ ծնողը սնունդ է ուղարկել զինվորին, իսկ այն ժամանակին չի հասել: Այս թերությունների պատճառն անտարբերությունն է, իրար հանդեպ ներողամտության պակասը»,- ասաց Մ. Խաչատրյանը:

Մ. Խաչատրյանը` դիմելով Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց անող զավակ կորցրած մայրերին՝ ասաց, որ ինքն էլ մի ժամանակ նրանց նման է պայքարել, սակայն 12 տարվա ընթացքում դրանով որևէ բանի չի հասել, միայն ասել են, որ իր որդին առաջին գծում է զոհվել` հակառակորդի գնդակից:

 

Մ. Խաչատրյան. ՊԲ որոշ զորամասերում թերություններ կան