.jpg)
Մեքսիկայում ուսուցիչներն այրել են 3 կուսակցությունների գրասենյակները
Մեքսիկայի Չիլպանսիգո քաղաքում մի խումբ ուսուցիչներ այրել են իշխող 3 կուսակցությունների գրասենյակները:
Utro.ru-ի փոխանցմամբ՝ փայտերով և մետաղական գործիքներով զինված ուսուցիչները կոտրել են նահանգապետի գրասենյակի գույքը և պատուհաններից դուրս նետել համակարգիչները:
Մայրաքաղաք Մեխիկոյում էլ հազարավոր ոստիկաններ զսպում են խորհրդարանի գրոհը նախապատրաստող ցուցարարներին:
Բողոքի ցույցերը պայմանավորված են Մեքսիկայում իրականացված կրթական բարեփոխումների հետ, որոնք ենթադրում են ուսուցիչների կողմից վերապատրաստման քննությունների հանձնում: