Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Նիկա Գագրինսկին
25/04/2013 21:24

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Նիկա Գագրինսկին

Մոսկվայում իրավապահները ձերբակալել են 31-ամյա «օրենքով գող» Նիկա Դգեբուաձեին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Նիկա Գագրինսկի:

Գողին ձերբակալել են «Պեստա» ռեստորանից դուրս գալու պահին: Իրավապահները Գագրինսկու մոտ հայտնաբերել են 20 գրամ հաշիշ:

Նիկան փնտրվում է նաև Աբխազիայի ոստիկանության կողմից` անօրինական զենք կրելու համար:

Իրավապահների տեղեկություններով՝ ձերբակալվածը վերահսկում է Մոսկվայում գրպանահատների և մեքենաներից գողություն իրականացնողների մի քանի խմբավորում:

2002 թ.-ին Գագրինսկին հերոին պահելու համար ազատազրկման էր և պատիժը կրել «Մատրոսկայա Տիշինա» բանտում:

Գագրինսկուն գող կարգելուն օգնել է անձամբ  Դեդ Հասանը, ով ցանկացել է աբխազական «օրենքով գողերի» շրջանում ունենալ իրեն հավատարիմ մարդը:

Այս պահին Մոսկվայի և Մերձմոսկվայի բոլոր բանտերում ազատազրկման մեջ գտնվող «օրենքով գողերը» պատկանում են Նիկայի հակառակորդ կլանին, ինչը կարող է խնդիրներ առաջացնել Նիկայի համար մինչև դատավարությունը:

Նշվում է, որ Գագրինսկու դատավարությունը պետք է կայանա ապրիլի 26-ին:

Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Նիկա Գագրինսկին