Պատրաստվում ենք արձակուրդին. Ինչպես համատեղել օգտակարն ու հաճելին
25/04/2013 21:33

Պատրաստվում ենք արձակուրդին. Ինչպես համատեղել օգտակարն ու հաճելին

Շուտով ամառ է, և բարդույթներ չունենալու համար պետք է ինչպես հարկն է պատրաստվել արձակուրդին: Առաջարկում ենք մի քանի տարբերակ, որի շնորհիվ ոչ միայն կազատվեք ավելորդ կիլոգրամներից և կմարզեք Ձեր մարմինը, այլև դրական զգացմողություններ կստանաք և կազատվեք սթրեսից:

Ձիասպորտ

Մասնագետները պնդում են, որ այս կենդանիների հետ շփումը օգնում է ոչ միայն մարզել մարմինը, այլև դրական է անդրադառնում մարդու հոգեկան առողջության, հավասարակշռության պահպանման վրա, օգնում ազատվել սթրեսից և վատ լիցքերից: Այն դրական է ազդում նաև նյարդային համակարգի վրա:   

Տանգո

Սիրո պարը անտարբեր չի կարող թողնել մարդկանց: Այն գեղեցիկ մարմին ունենալու լավագույն տարբերակներից մեկն է համարվում: Մի ժամ  տանգո պարելը կօգնի այրել շուրջ 1000 կկալ, կարգավորել նյութափոխանակությունը, ինչպես նաև` դրական կանդրադառնա շնչառական օրգանների աշխատանքի և ողնաշարի վրա: 

Սուսերամարտ

Այս սպորտաձևը բավական տարածված է եղել նախկինում, սակայն  այժմ էլ այն իր արդիականությունը չի կորցրել: Այն զարգացնում է կողմնորշվելու ունակությունը, համբերատարությունը, ճկունությունը և հավասարակշռության զգացումը:

Փեյնթբոլ

Ընկերների հետ փեյնթբոլ խաղալը մեծ հաճույքից բացի կօգնի նաև լիարժեք լիցքաթափվել:

Սուզում

Ծովին նայելը ոչ միայն դրսից, այլև ծովի մեջ գերագույն հաճույք է: Այն ամրացնում է ոտքերի և ձեռքերի մկանները, բարձրացնում տոնուսը և օրգանիզմում երջանկության հորմոնների քանակը: 

Ջրասահք

Այս սպորտաձևով զբաղվելիս` կարելի է մարզել մարմինը և հիանալի արևայրուք ստանալ: 

Պարաշյուտային թռիչք

Եթե Ձեզ գրավում է երկինքը, ուրեմն այս սպորտաձևը ևս Ձեզ դուր կգա, իսկ սիրելի անձնավորության հետ միասին թռիչքը նման բարձրությունից կմիավորի և դրական տպավորություններ կպատճառի:

Մերսում

Եթե դուք ցանկանում եք հանգստանալ ակտիվ սպորտով զբաղվելուց հետո, մերսումը կօգնի թոթափել հոգնածությունը, կպարգևի հարմավետության և ներդաշնակության զգացում: 
 

Պատրաստվում ենք արձակուրդին. Ինչպես համատեղել օգտակարն ու հաճելին