.jpg)
Չինաստանում` ի նշան բողոքի, երկու տիբեթցի վանական է ինքնահրկիզվել
Տիբեթցի երկու վանականներ ինքնահրկիզվել են Չինաստանի հարավում: Այս մասին հայտարարել է Լոնդոնում տեղակայված տիբեթցի ակտիվիստների «Ազատ Տիբեթ» կազմակերպությունը:
Ակտիվիստների հաղորդմամբ՝ այս քայլով վանականներն իրենց բողոքն են արտահայտել Սիչուան նահանգի մենաստաններից մեկում, որն, ի դեպ, վերջին տարիներին թիբեթցիների բողոքների կենտրոնատեղին ա:
Նշենք, որ 2011 թ.-ից մինչ այսօր, ի նշան բողոքի, ինքնահրկիզվել է ավելի քան 100 տիբեթցի:
Չինաստանի իշխանություններն այս ամենում մեղադրում են տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ Լամային, ով, ըստ չինացիների, հրահրում է տիբեթցի ժողովրդին: