Վարչապետի՝ շտեմարաններին վերաբերող հարցին, հաջորդեց փոխնախարարի հոգոցը
25/04/2013 15:22

Վարչապետի՝ շտեմարաններին վերաբերող հարցին, հաջորդեց փոխնախարարի հոգոցը

«Ինչո՞ւ շտեմարանները հասանելի չեն»,- այսօր այս հարցով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանին, հետևեց ընդմիջում, որին էլ հետևեց փոխնախարարի խորը հոգոցը:

Փոխնախարարն ասաց, որ դժվարանում է այս պահին ասել, քանի որ դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

«Անցյալ տարվա շտեմարանները հրատարակված են եղել, ժամանակին բաժանվել են և վաճառքի են հանվել»,- ասաց նա, ինչ վերաբերում է այս տարվան, ապա փոխնախարարը փոխանցեց, որ տեղյակ չէ:

Վարչապետը հանձնարարեց ԿԳՆ-ում քննարկել այս հարցը. «Շտեմարնները պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիներին ու անվճար»:

Նշենք, որ շտեմարնների խնդրով զբաղվում է գնահատման և թեստավորման կենտրոնը, որտեղից Aysor.am-ին պատասխանեցին, որ այս տարվա շտեմարանները հրատարակված են, վաճառվում են մոտ 2000 դրամով, իսկ անվճար ցանկացողները կարող են օգտվել ԳԹԿ-ի կայքից, նաև ազգային գրադարանից, սակայն հասանելի են միայն այն շտեմարանները, որոնք հրատարկվել են ԳԹԿ-ի տպարանում:

Վարչապետի՝ շտեմարաններին վերաբերող հարցին, հաջորդեց փոխնախարարի հոգոցը