.jpg)
25/04/2013 20:24
Թինա Թյորները շվեյցարական անձնագիր է ստացել
Երգչուհի Թինա Թյորները, ով 1990-ական թթ.-ից ապրում է Ցյուրիխում, այս շաբաթ շվեյցարական անձնագիր է ստացել:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տեղական իշխանությունները կայացրել էին այդ որոշումը տարվա սկզբին և հիմա այն վերահաստատել են կենտրոնական իշխանությունները:
Երգչուհու ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թինան կհրաժարվի ԱՄՆ-ի քաղաքացիությունից:
Նշվում է, որ Թյորները հանդիսանում է «Գրեմիի» բազմակի դափնեկիր: