ԱՄԷ-ում զբոսաշրջիկներին կարգելվի բաց լողազգեստ հագնել
25/04/2013 21:00

ԱՄԷ-ում զբոսաշրջիկներին կարգելվի բաց լողազգեստ հագնել

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն աստիճանաբար ընդունում են ավելի ու ավելի խիստ օրենքներ: Այս անգամ, օրինակ, տեղական իշխանությունները որոշել են շարիաթի օրենքները տարածել նաև ԱՄԷ լողափներում հանգստացող զբոսաշրջիկների վրա: Այսուհետ նրանց կարգելվի բաց լողազգեստ կրել: Այս մասին գրում է The National-ը:

Տեղի ոստիկանության ղեկավար Հալեդ Ալ Նակբին պարբերականին ասել է, որ օրինագիծը դեռևս ուժի մեջ  չի մտել, և բաց հագնված զբոսաշրջիկներին այժմ կտրվի բանավոր զգուշացում, ծայրահեղ դեպքում` նրանք կտուգանվեն:

«Մեր երկրի բոլոր հյուրերը պետք է հարգեն այստեղ ընդունված նորմերն ու օրենքները»,- ասել է իրավապահը:
 

ԱՄԷ-ում զբոսաշրջիկներին կարգելվի բաց լողազգեստ հագնել