Վարդան Սեդրակյանի գործը դատարան է ստացվել
25/04/2013 17:00

Վարդան Սեդրակյանի գործը դատարան է ստացվել

«Վարդան Սեդրակյանի վերաբերյալ քրեական գործը ստացվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 

Պաշտպանական կողմը դեռևս չի ստացել մեղադրական եզրակացությունը, ուստի առայժմ լրագրողներին հետաքրքրող հարցերի մասին պարզաբանումներ տալ չենք կարող»: Այս մասին տեղեկանում ենք Սիրունյան իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից թվականի ապրիլի 16-ին, Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: Նախորդ մեղադրանքն առաջադրված է եղել Քրեական օրենսգրքի 34-305 հոդվածներով:

 

 

Վարդան Սեդրակյանի գործը դատարան է ստացվել