Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա
25/04/2013 11:00

Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա

Այսօր հանրապետության գրեթե ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Միայն արևելյան շրջաններում օրվա 2-րդ կեսին, այն էլ` առանձին վայրերում, հնարավոր են կարճատև անձրևներ: Տեղ-տեղ հնարավոր է նաև քամու ուժգնացում 15-18մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա` մոտ 4-6 աստիճանով: Տաքացում է սպասվում նաև առաջիկա օրերին:
Տաթևում սպասվում է առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանը զգալի բարձրացել է:

Երևանում կդիտվի առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 8-10մ/վրկ:
Ըստ Meteo-tv.am կայքի՝ ցերեկը սպասվում է +16+18, երեկոյան +12+14 աստիճան տաքություն:

 

Այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա