Միջազգային առաջատար պարբերականների անդրադաձը ապրիլի 24-ին
26/04/2013 17:02

Միջազգային առաջատար պարբերականների անդրադաձը ապրիլի 24-ին

Միջազգային մի շարք պարբերականներ անդրադարձել են տարբեր երկրներում ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցության անցկացված միջոցառումներին:

«Pasadena Star» լրատվական գործակալությունը գրում է. «Չորեքշաբթի օրը Ամերիկայի հայկական համայնքը հարգանքի տուրք մատուցեց 1.5 միլիոն հայերի, որոնք մոտ մեկ դար առաջ սպանվել են Օսմանյան Թուրքիայի կողմից և կոչ արեց ԱՄՆ կառավարությանը` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չորեքշաբաթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձավ ջարդերին` օգտագործելով հայկական «Մեծ Եղեռն» տերմինը»:

«ABC Local» պարբերականը գրում է. «Չորեքշաբթի օրը երկու մեծ ցույցեր են տեղի ունեցել Լոս Անջելեսում: Դրանց մասնակիցները կոչ են արել Թուրքիային` ընդունել այս իրադարձությունների պատասխանատվությունը: Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը չորեքշաբթի օրը հանդես է եկել հռչակագրով, որում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր է հռչակել»:

«The Los Angeles Times»-ն էլ իր հերթին նշում է, որ «Չորեքշաբթի օրը հարյուրավոր հայերը հավաքվել էին Թուրքիայի հյուպատոսության առաջ` հիշատակելու 1.5 միլիոն հայերի ջարդերի 98-րդ տարելիցը»:

«The Daily Star» գրում է. «Բեյրութում հազարավոր մարդիկ չորեքշաբթի երթ են իրականացրել, կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. մոտ մեկ դար առաջ 1,5 միլիոն հայերի համակարգված սպանդը»:

«Hollywood.patch» պարբերականը գրում է. «Հազարավոր մարդիկ երթ են իրականցրել Հոլիվուդում` Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ: Հոլիվուդի փողոցները չորեքշաբթի օր դարձել էին «մարդկության ծով»:

«Global Post»-ը գրում է, որ Հայոց ցեղասպանություն նշվել է նաև Ստամբուլում: «Առաջին անգամ Եվրոպայից հայկական սփյուռքի խմբեր են ներկա գտնվել արարողությանը»:

«Daily Nexus»-ը գրում է, որ մի խումբ ուսանողներ Կալիֆորնիայում երթ էին կազմակերպել` հասարակությանը ուշադրությունը հրավիրելով Հայոց ցեղասպանության հարցին:

Թեմային նաև անդրադարձել են «Current.com», «First Things», «Human Events» «Huffington Post», «The Diamond Back», «Todays Zaman», «Al-monitor», «The Cap Times», «Al-Monitor», «Haaretz», «ABC» պարբերականները:

Միջազգային առաջատար պարբերականների անդրադաձը ապրիլի 24-ին