.jpg)
Ադրբեջանցի խաղաղապահները կկարողանան գործողությունների մասնակցել արտերկրում
Ադրբեջանի խորհրդարանում (Միլի մեջլիս) շրջանառության մեջ է դրվել «Ադրբեջանի հանրապետության մասնակցությունը խաղաղապահ գործողությունների մասին» օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Նախատեսված փոփոխություններն ադրբեջանցի խաղաղապահներին իրավունք են տալիս արտասահմանյան երկրներում անմիջական մասնակցություն ունենալ ռազմական գործողություններին: Այսինքն՝ ադրբեջանցի խաղաղապահները իրավունք են ստանում խաղաղության պահպանումից անցում կատարել մարտական ծառայության: