.jpg)
1986 թվական. Չեռնոբիլ. Վաղեմության ժամկետ չունեցող աղետ. Բացառիկ ֆոտոշարք

Սա աղետից հետո արված առաջին լուսանկարն է, որն արվել է ուղղաթիռից:

Չեռնոբիլ. 1991 թվական. Լրագրողական առաջին այցը մեռած կայան. Այս լուսանկարում կայանի փլուզված տանիքն է:

4-րդ ռեակտորը՝ պայթյունից 3 օր անց:

Ատոմակայանի 1-ին էներգակիրի գլխավոր սրահը. Առաջին լուսանկարը՝ Խորհրդային իշխանությունների կողմից վթարի փաստը պաշտոնապես ճանաչելուց հետո: Ապրիլ 29, 1986 թվական:

Շվեդ գյուղացին հավաքում է վարակված խոտը՝ Չեռնոբիլի աղետից ամիսներ անց:

Բժիշկը հետազոտում է վթարի վայրից տարհանված անհայտ փոքրիկին: Լուսանկարն արվել է արտասահմանցի մի քանի լրագրողների համար կազմակերպված շրջայցի ժամանակ, որը նպատակ ուներ ցուցադրելու, թե ինչպես են խորհրդային իշխանությունները վերացնում վթարի հետքերը:

Այսպիսի հերթերում կիևցիները ստանում էին ճառագայթման առկայության հետազոտության համար բժշկական ուղեգիր ստանալու համար:

Գերմանացի մասնագետը ստուգում է աղետից շաբաթներ անց սպանդի ենթարկված կենդանիների մսի մեջ ճառագայթման առկայությունը: 1986 թվական Գերմանիա:

4-րդ վթարված էներգաբլոկ. Շրջայց 12 տարի անց. 1998 թվական. Չեռնոբիլ:

1998 թվական. 4-րդ էներգաբլոկի կառավարման վահանակը:

Այս մարդիկ մասնակցում էին վթարված կայանի պատնեշման շինարարական աշխատանքներին: «Ուկրաինայի Չեռնոբիլ միության» տվյալներով՝ հազարավոր մարդիկ, ովքեր մասնակցել են վթարի հետևանքների վերացման աշխատանքներին, մահացել են՝ ռադիոակտիվ ճառագայթումից:

Չեռնոբիլի դեռևս գործող կայանում արված վերջին լուսանկարը. 2000 թվականի դեկտեմբերի 15-ին Չեռնոբիլի ատոմակայանը դադարեցրեց իր գործունեությունը:

15 և 17-ամյա այս աղջիկները բուժվում են Կուբայի հիվանդանոցում՝ ճառագայթում ստացած մյուս երեխաների հետ:

Այս փոքրիկը բուժվում է օնկոլոգիական կենտրոնում՝ վթարից 20 տարի անց: Հենց 2006 թվականին պարզ դարձավ, որ Ուկրաինայի կառավարությունն այլևս գումար չունի վթարից տուժածների անվճար բուժօգնության կազմակերպման համար:

Պրիպյատ քաղաքը և ատոմակայանի 4-րդ էներգաբլոկը. 2000 թվական. Ատոմակայանի գործունեության ամբողջական դադարումից հետո:


Պրիպյատ քաղաք-ուրվական. Մանկական զբոսայգի. 2003 թվական




Պրիպյատ. Միջնակարգ դպրոց. 2006 թվական:

Տուլգովիչի բելառուսական գյուղ. Վթարից առաջ գյուղում ապրում էր 2000 մարդ, այսօր՝ ընդամենը 8-ը:

2008 թվական. Պատնեշկառուցման աշխատանքները շարունակվում են: