.jpg)
Սիրո համար լաց է լինում կանանց 41 %-ը, տղամարդկանց՝ 22 %-ը
Հոգեբանների անցկացրած գաղտնի հարցումների համաձայն, սիրո պատճառով աշխարհում լաց է լինում կանանց 41%-ը, իսկ տղամարդկանց՝ 22%-ը: Վերջիններս հիմնականում չեն խոստովանում դրա մասին, քանի որ լացող տղամարդու կերպարը հաարակության մեջ այնքան էլ ընդունված չէ: Միևնույն ժամանակ, հոգեբանները ողջունում են լացը, քանի ո դրա միջոցով մարդն ազատվում է բացասական զգացմունքներից: Հենց քիչ արտասվելու պատճառով է, որ տղամարդիկ ավելի հաճախ են ունենում սրտի և նյարդային հվանդություններ:
Բրիտանացի գիտնականներն օրինակ պնդում են, որ լացը մարդու օրգանիզմի վրա նույնքան դրական է ազդում, որքան ծիծաղը: Իսկ Մինեսոթայի համալսարանի գիտնականները պարզել են, որ արցունքների հետ մարդու միջից բառացիորեն դուրս է գալիս սթրեսը, և դրանից բացի, լացելիս խորը շունչ քաշելը նպաստում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազմանը։