.jpg)
Դել Բոսկե. «ԱԱ-2014»-ից հետո կհեռանամ»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ աշխարհի 2014 թ. առաջնությունից հետո հրաժարական կտա: Նրա ղեկավարությամբ իսպանական ընտրանին, ի դեպ, նվաճել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների կոչումները:
«Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ես հրաժարական կտամ: Այնուհետև գուցե աշխատեմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում: Իսկ այժմ մենք մտածում ենք հունիսին կայանալիք Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության մասին»,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն: