.jpg)
Էլ-Շաարավին` «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային առաջնահերթություն
«Corriere dello Sport»-ը, հենվելով «Մանչեսթեր Սիթիի» իր աղբյուրների վրա, հաղորդում է, որ «քաղաքաբնակները» մտադիր են 35 մլն եվրո վճարել «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի համար: Ավելի վաղ անգլիական ակումբը փորձել է հրավիրել այդ ֆուտբոլիստին, սակայն միլանյան ակումբը մերժել է բոլոր, այդ թվում` 30 մլն եվրո արժողությամբ առաջարկները:
Բոլորովին վերջերս, բացառելու համար իր առաջատարից բաժանվելու հավանականությունը, «Միլանը» նոր պայմանագիր կնքեց Էլ-Շաարավիի հետ, մինչև 2018 թ. ժամկետով:
Էլ-Շաարավին «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային առաջնահերթությունը դարձավ այն բանից հետո, երբ ակումբը գործնականում զրկվեց Էդինսոն Կավանիին գնելու հնարավորությունից: