Հադրութում վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում
26/04/2013 16:14

Հադրութում վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասերից մեկում ապրիլի 24-ին հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայող 20-ամյա Իսրայել Թավերդյանի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը.
 
«Այս պահին բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են կայուն ծանր, բայց դրական տեղաշարժերով»: 

Հիշեցնենք, որ Իսրայել Թավերդյանը Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ է: Նրա ընտանիքն արդեն մեկնել է Ստեփանակերտ: 

Նախորդող հրապարակում՝ Հակառակորդի կրակից զինվոր է վիրավորվել 

 

Հադրութում վիրավորված զինվորի կյանքին վտանգ չի սպառնում