.jpg)
Հակառակորդի կրակից զինվոր է վիրավորվել
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում` նախնական տվյալներով ապրիլի 24-ին, հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Զինծառայողը Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ, 20-ամյա Իսրայել Թավերդյանն է:
Aysor.am-ին Բերդիկի գյուղապետ Ալբերտ Բաղդասարյանը հայտնեց, որ զինվորն այս պահին Ստեփանակերտի հոսպիտալում է, իսկ նրա ընտանիքն արդեն մեկնել է Ստեփանակերտ: