Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել. Ն. Զոհրաբյան
26/04/2013 18:30

Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել. Ն. Զոհրաբյան

Մամուլում կարելի է հանդիպել «ապուշագույն» հրապարակումների, որ նույնիսկ աբսուրդից անցնում են: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով մամուլի այն հրապարակումը, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում է եղել, ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նույնիսկ հրապարակումներ կան, շարունակեց խոսքը Ն. Զոհրաբյանը, որ հերքելուց հետո շարունակում են հետևողականորեն զարգացնել սցենարը:

«Գրում են, թե վարչապետն ու պարոն Ծառուկյանը հանդիպել են, գրում են նրանց խոսկացության և պայմանավորվածության մասին…. Կարելի էր վարչապետի մամուլի ծառայությունից ճշտել, թե եղե՞լ է նման հանդիպում, թե ոչ»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, թե եթե նման հանդիպում չի եղել, ապա նախարարի պորտֆելների հարցը նույնպես հորինված է:

Պատգամավորը կարծում է, որ մամուլի նման հրապարակումները որոշակի խնդիր ունեն. «Պատվեր են ստացել, և դրա շրջանակում սկսում են ստեղծագործել` անկախ նրանից նման բան եղել է, թե ոչ»:
 

Տիգրան Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել. Ն. Զոհրաբյան