Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Քոլին Ռոբերթսին
26/04/2013 13:15

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Քոլին Ռոբերթսին

Այսօր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Քոլին Ռոբերթսին: Այս մասին հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանում Նորին Մեծության դեսպան Ջոնաթան Էյվզը, դիվանագիտական առաքելության փոխղեկավար Ամիաս Մուրեսը:

Քննարկվել են հայաստանյան վերջին նախագահական ընտրությունները, որոնց իրական արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրված նախագահն է, իսկ Սերժ Սարգսյանը՝ ընտրակեղծիքների միջոցով հաղթողը:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական առկա իրավիճակին, տարածաշրջանային մարտահրավերներին ու միջազգային հարաբերություններին՝ ընդգծելով Արցախի Հանրապետության գոյության, նրա իրավունքի ճանաչման հրամայականները և Հայոց ցեղասպանության, հայ ժողովրդի Մեծ հայրենազրկման հետևանքների հանգուցալուծման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Քոլին Ռոբերթսին