Վարչապետը հանձնարարել է կարգավորել մթերման ոլորտում առկա խնդիրները
26/04/2013 19:27

Վարչապետը հանձնարարել է կարգավորել մթերման ոլորտում առկա խնդիրները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: 

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը ներկայացրել է վարչապետ Սարգսյանի հանձնարարականով գյուղատնտեսության ոլորտի համապատասխան մասնագետների հետ ավելի վաղ անցկացված քննարկման արդյունքները:

Այդ համատեքստում, քննարկվել են գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկա վիճակին և մթերման հզորություններին առնչվող հարցեր:

Վարչապետը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել քննարկումները՝ մթերումների կազմակերպման գործընթացում խնդիրները կարգավորելու համար:
 

Վարչապետը հանձնարարել է կարգավորել մթերման ոլորտում առկա խնդիրները