.jpg)
Թուրքիայի կանանց գաղութ. Սինջանի բանտ
Թուրքիայի 370 բանտերում գտնվում է 126.000 բանտարկյալ, որոնցից 4800-ը կանայք են, 2500` երեխաներ: 126.000 բանտարկյալներից 4800-ը մեղադրվում է ահաբեկչության մեջ, 5.000-ը` կազմակերպված հանցագործ խմբավորումներին անդամակցելու, իսկ մյուսները իրականացրել են քրեական հանցանքներ:
Սինջանը համարվում է Թուրքիայի ամենահարմարավետ բանտերից մեկը, որտեղ 235.9 հա տարածքի վրա գտնվում է 7 բանտ, այդ թվում նախատեսված կանանց համար:

4200 ազատազրկվածներին բաժին է հասնում 1500 սպասարկող անձնակազմի անդամ:

Կանանց գաղությում յուրաքանչյուր հարկում կա 6 սենյակ, որոնցից յուրաքանչյուրը 10.5 քմ տարածքով: Յուրաքանչյուր սենյակում կա սանհանգույց, իսկ շաբաթական 2 անգամ մի քանի ժամով տրամադվում է տաք ջուր:

Ընդհանուր օգտագործման տարածքը կազմում է 125 քմ, իսկ զբոսանքների համար նախատեսված բակը` 90 քմ: Գաղութի օրենքների համաձայն` կեսգիշերին մարում են բոլոր լույերը:

Այն բանտարկյալները, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ, բանտախցում կարող են տեղադրել հեռուստացույց:
Օրեկան բանտարկյալները սնվում են երեք անգամ. պետությունը յուրաքանչյուրի համար ծախսում է 4 լիրա: