Վ. Բոստանջյան. 7 % տնտեսական աճը փուչիկ չէ
26/04/2013 13:00

Վ. Բոստանջյան. 7 % տնտեսական աճը փուչիկ չէ

«Հայաստանում 2012թ-ին գրանցվեց որոշակի տնտեսական աճ, անկախ նրանից, որ ՀՀ քաղաքացիներն իրենց մաշկի վրա դա չզգացին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

«Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը իրականությունն է ներկայացնում և առաջիկայում հաստատ կունենանք առաջընթաց»,- ի պատասխան հարցին` ինչ կարծիք ունի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության վերաբերյալ, որ 7 % տնտեսական աճը փուչիկ է, ասաց Բոստանջյանը:

Վ. Բոստանջյանը դրական գնահատեց նաև վարչապետի վերանշանակումը, քանի որ իր կարծիքով, վարչապետը կարող է իրագործել իր առջև դրված խնդիրները:

«Տիգրան Սարգսյանի հետ աշխատել եմ 1980-ական թթ. և վստահ եմ, որ նա կկարողանա իրագործել իր առջև դրված խնդիրները: Կառավարության հնարավորությունները շատ մեծ չեն, սակայն չեմ կարծում, որ կառավարության անդամներից որևէ մեկը վատ ուղղությամբ կտանի այդ արդյունքները»,-ասաց նա:

Նրա կարծիքով` կառավարությունը առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնի ներդրումների ներգրավմանը, քանի որ միայն դա կարող է նպաստել տնտեսության զարգացմանը:

 

Վ. Բոստանջյան. 7 % տնտեսական աճը փուչիկ չէ