Վիլանովա. «Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Բարսելոնում»
26/04/2013 20:52

Վիլանովա. «Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Բարսելոնում»

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հիվանդությունից հետո անցկացրել է առաջին մամուլի ասուլիսն ու պատմել կատալոնյան թիմում իր աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին:

«Յուրաքանչյուր օր ես ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Ուժերս գնալով ավելանում են: Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Բարսելոնի» գլխավոր մարզչի պաշտոնում: Ես դեռ ունեմ ուժ և հավակնություններ, որպեսզի կարողանամ դա անել: Հուսով եմ` առողջական վիճակս ինձ հուսախաբ չի անի:

Հիվանդությանս ընթացքում ոչ մի անգամ չեմ մտածել մարզական կարիերաս ավարտելու մասին: Գիտեք, երբ ես անընդմեջ հանգստյան 2 օր եմ ունենում, ձանձրանում եմ: Ես ուզում եմ աշխատել:

«Բարսելոնի» հաղթանակների ժամանակաշրջանն անցե՞լ է: Այդպես միշտ են ասում: Պարզապես այս թիմն իր առաջ նպատակ է դնում հաղթել, իսկ ընդմիշտ վերևում մնալն անհնար է: Այդ ցիկլի ներսում կարող է լինել 2 շրջան` առավել ակտիվ և հաջողված և նվազ ակտիվ: Հնարավոր է` «Բարսելոնի»` առաջին 3 տարում գրանցած արդյունքները դեռ երկար անկրկնելի մնան ցանկացած թիմի համար»,- նշել է Վիլանովան:

Վիլանովա. «Ցանկանում եմ շարունակել աշխատանքս «Բարսելոնում»