«Բարև Երևանը» դատապարտում է քարոզարշավի խոչընդոտման դեպքերը
29/04/2013 15:24

«Բարև Երևանը» դատապարտում է քարոզարշավի խոչընդոտման դեպքերը

Երեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Բարև Երևան» դաշինքի մամուլի ծառայությունը:

Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը և ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու սադրիչներին, ինչպես նաև ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը և մասնակիցների անվտանգությունը:

«Բարև Երևանը» դատապարտում է քարոզարշավի խոչընդոտման դեպքերը