Այսօր պարի միջազգային օրն է
29/04/2013 11:26

Այսօր պարի միջազգային օրն է

Այսօր պարի միջազգային օրն է, որը նվիրված է պարի բոլոր ոճերին: Պարի միջազգային օրը նշվում է 1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բարեփոխիչ և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810):

Նա պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։ 1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ:

Պարի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում:

Այսօր պարի միջազգային օրն է