Արագածոտնում կովն ընկել է ջրանցքը
29/04/2013 09:20

Արագածոտնում կովն ընկել է ջրանցքը

Նախօրեին ժամը 23.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկունք գյուղում` խնձորի այգիների մոտակայքում, կովն ընկել է ջրանցքը և կենդանուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները կովին անվնաս դուրս են բերել ջրանցքից: 

Արագածոտնում կովն ընկել է ջրանցքը