Գագիկ Բեգլարյանը պաշտոնից ազատել է Արա Հովսեփյանին
29/04/2013 18:10

Գագիկ Բեգլարյանը պաշտոնից ազատել է Արա Հովսեփյանին

Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի պահանջներով՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով 2013թ. ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։ Այս մասին տեղեկանում ենք Տրանսպորտի և կապի մամուլի ծառայությունից: 

2013թ. ապրիլի 26-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Կորյունի Սարգսյանը՝ մինչև գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը։


 

Գագիկ Բեգլարյանը պաշտոնից ազատել է Արա Հովսեփյանին