Գագիկ Մինասյան. ԲՀԿ-ի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում
29/04/2013 15:43

Գագիկ Մինասյան. ԲՀԿ-ի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում

«ԲՀԿ-ն այս տարիների ընթացքում ներկայացված է եղել քաղաքապետարանում, 4 տարի շարունակ կողմ է քվեարել բոլոր բյուջեներին, բոլոր բյուջեների օրինագծերին, նոր բյուջեների կատարողականների աուդիտներին և այս առումով, նրանց գործը եղել է քաղաքապետարանում գործող իշխանություններին սատարելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նա նշեց, որ այս պարագայում, բավականին տարօրինակ են այն դիրքերը, որոնցով այսօր հանդես է գալիս ԲՀԿ-ն, որովհետև մի բան է թե իրենք ինչ են ասում այս քարոզարշավի ընթացքում, այլ բան` ինչպես են նրանք քվեարկել, աշխատել քաղաքապետարանում:

«ԲՀԿ-ն այս 4 տարիների ընթացքում կողմ է քվեարկել ոչ միայն բոլոր բյուջեների կատարողականների հաստատմանը, այլև նաև աուդիտին: Ի դեպ, վերջին քվեարկությունը կատարվել է ապրիլի 5-ին` քարոզարշավի մեկնարկից 2 օր առաջ»,-ասաց Գ. Մինասյանը:

Նրա խոսքով՝ այս պարագայում, դժվար է խոսել նրանց գործի և խոսքի համապատասխանության մասին:
«Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ պետք է հաշվի նստի նաև սոցիոլոգիական հարցումների հետ, մեր թիմը հենց այդպես էլ վարվելու է»,-հավելեց Գ. Մինասյանը:

 

Գագիկ Մինասյան. ԲՀԿ-ի խոսքն ու գործը միմյանց չեն համապատասխանում