.jpg)
Իբրահիմովիչը` «Եվրատեսիլ-2013»-ի պատվավոր հյուրերի թվում
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայնվել է մասնակցել «Եվրատեսիլ-2013»-ին, բայց, իհարկե, ոչ երգչի կարգավիճակով: Շվեդ ֆուտբոլիստը կնկարահանվի մրցույթի եզրափակիչ հատվածի բացման արարողության ընթացքում` որպես պատվավոր հյուր: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ մրցույթը կկայանա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին` Մալմեում, որը Իբրահիմովիչի հայրենի քաղաքն է: Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի օրացույցը թույլ չի տա Իբրային` ուղիղ եթերում մասնակցելու միջոցառմանը:
Չմոռանանք նաև, որ «Եվրատեսիլ-2013»-ում Հայաստանը ներկայացնում է «Դորիանս» ռոք խումբը` «Lonely Planet» երգով: