«Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին խանգարում են ինչ-որ գործընթացներ»
29/04/2013 20:55

«Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին խանգարում են ինչ-որ գործընթացներ»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին խանգարում են «ինչ-որ» գործընթացներ։ Այս մասին, Грузия Online-ի փոխանցմամբ, այսօր հայտարարել է Իվանիշվիլի` ՆԱՏՕ-ի «Ռոուզ-Ռոս» սեմինարի բացման ընթացքում։

«Այս սեմինարն արդեն չորրորդ անգամ է անցկացվում, և դա լավ է։ Վրաստանն իր ակտիվությամբ այդ ուղղությամբ շատ բան է արել։ Մենք լիովին պատրաստ ենք ՆԱՏՕ-ին անդամակցությանը, սակայն ինչ-ինչ գործընթանցներ խանգարում են դրան։ Դա բարդացնում է գրավյալ տարածքների առկայությունը։ Կարծում եմ՝ մեր գործունեությամբ մենք մոտ ապագայում կդառնանք ՆԱՏՕ-ի անդամ»,- նշել է Իվանիշվիլին։

Աղբյուրի փոխանցմամբ` հատկանշական է, որ «ինչ-որ գործընթացների» մասին, որոնք խոչընդոտում են երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, խոսել է նաև Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Գեորգի Բարամիձեն։

Նա, իր խոսքում նշել է, որ իշխանություններն անում են հնարավորը, որպեսզի խոչընդոտեն եվրատլանտյան կառույցներին երկրի ինտեգրմանը։

 

«Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին խանգարում են ինչ-որ գործընթացներ»