Վրացական մաֆիայի պարագլուխը. Լաշա Ռուսթավսկի (Տեսանյութ)
29/04/2013 21:18

Վրացական մաֆիայի պարագլուխը. Լաշա Ռուսթավսկի (Տեսանյութ)

Լաշա Շուշանաշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է որպես «օրենքով գող» Լաշա Ռուսթավսկին, համարվում է վրացական հանցաշխարհի պարագլուխներից մեկը:

Ծնունդով Ռուսթավիից Լաշան Վրաստանում մի քանի անգամ դատվելուց և գող կարգվելուց հետո 1993 թ.-ին տեղափոխվում է Մոսկվա:

Լաշան մեծ ազդեցություն ունի Վրաստանի, Մոսկվայի, Ուկրաինայի, Բելգիայի, Շվեյցարիայի և Հունաստանի քրեական աշխարհի ներկայացուցիչների շրջանում: Նրա հարազատ եղբայրը` Կախա Ռուսթավսկին, համարվում է Եվրոպայում «վրացական մաֆիայի» պարագլուխը: Նա սերտ կապերի մեջ է եղել Դեդ Հասանի հետ:

Շուշանաշվիլի եղբայրներին ենթարկվող հանցավոր խմբերը գողություններ և հանցագործություններ են իրակացրել Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Իսպանիայի տարածքում:

2006 թ.-ին, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում ձերբակալվեց «օրենքով գող« Շակրո-Մոլոդոյը, Դեդ Հասանը հենց Լաշա Ռուսթավսկիին էր հանձնարարել հետևել Մոլոդոյի բիզնես-կայսրությանը:

Լաշա ակտիվորեն ներգրավված է եղել հանցագործ աշխարհի անցուդարձին և մասնակցել է կարևորագույն որոշումների կայացմանը:

Այսպես, 2010 թ.-ի դեկտեմբերին Հունաստանում տեղի է ունենում «օրենքով գողերի» մեծ հավաք`«սխոդկա», որին մասնակցում է ավելի քան 60 «օրենքով գողեր»:

«Թբիլիսյան» կլանը Դեդ Հասանի վիրավոր լինելու պատճառով ներկայացնում էին հենց Լաշա Շուշանաշվիլին և Էդուարդ Ասատրյանը:

2012 թ.-ի հունվարին Հունաստանում կայացած «սխոդկաներից» մեկի ժամանակ Լաշան ձերբակալվում է, սակայն 2012թ.-ի Հունաստանի Վերաքննիչ դատարանը քաղաքից չբացակայելու պայմանով ազատ է արձակում վերջինիս:

Վրացական մաֆիայի պարագլուխը. Լաշա Ռուսթավսկի (Տեսանյութ)