.jpg)
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վիտյուգովի հետ
Ֆրանսիայում կազմակերպված Ալյոխինի հուշամրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը միավորը կիսեց Նիկիտա Վիտյուգովի հետ: Հայ գրոսմայստերն այժմ իր ակտիվում ունի 4 միավոր:
Նույնքան միավոր են վաստակել նաև Մայքլ Ադամսն ու Վիշվանաթան Անանդը: Առաջինը հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց առաջատարի` Վաշիե-Լագրավի հետ, ով այս պահի դրությամբ 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ աշխարհի չեմպիոնը պարտության մատնեց Լորեն Ֆրեսինեին: Վերջինս ունի 3,5 միավոր:
Խաղաղ ելքով ավարտվեց նաև Պյոտր Սվիդլեր-Վլադիմիր Կրամնիկ պարտիան: Սվիդլերը, այսպիսով, վաստակել է ընդամենը 2 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ Կրամնիկը` 3 միավոր:
Այս պահի դրությամբ շարունակվում է Բորիս Գելֆանդ-Դին Լիրեն պարտիան: Միայն հաղթանակի դեպքում Գելֆանդը կկարողանա միավորներով հավասարվել առաջատարին` Վաշիե-Լագրավին, իսկ Լիրենն ունի 2,5 միավոր…