.jpg)
Մեկնարկեց ՀՅԴ քայլարշավը
Րոպեներ առաջ Դավիթաշեն վարչական շրջանում մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտական քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ քայլարշավը, որը գլխավորում են ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:
Դաշնակցության ներկայացուցիչներն իջնում են Դավիթաշենի Տիգրան Պետրոսյանի անվան փողոցով և հանդիպելով բնակիչներին՝ նրանց նախընտրական բուկլետներ են բաժանում, զրուցում բակերի տարեցների հետ: