Այսօր տեղումներ չեն սպասվում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
29/04/2013 09:55

Այսօր տեղումներ չեն սպասվում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Այսօր եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, պարզ արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է քամի 13-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք և ցերեկը, և գիշերը կբարձրանա ևս 3 աստիճանով: Այս մասին հաղորդում է Meteo-tv.am-ը:

Երևանում առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, օդի ջերմաստիճանն օրեցօր կբարձրանա:
Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +16+18 աստիճան տաքություն:

 

Այսօր տեղումներ չեն սպասվում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա