.jpg)
Մորոզով. «Մխիթարյանի հիմնական նպատակը նոր ռեկորդի սահմանումն է»
Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը վերլուծել է «Շախտյոր»-«Մետալիստ» հանդիպման ընթացքը` առանձին գնահատական տալով նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, և «Շախտյորը» ժամկետից շուտ հռչակվել է երկրի չեմպիոն:
«Հենրիխը շատ ավելի թույլ գործեց, քան «Դինամոյի» ու «Դնեպրի» հետ խաղերում: Խաղում էր հոգնածության լուրջ ֆոնի վրա, տրամադրված չէր խաղին: Կարծում եմ` մինչև առաջնության ավարտը նա արդեն այնպիսին չի լինի, ինչպես առաջին շրջանում , իսկ Մխիթարյանի վարպետության հիմնական մասը հենվում է ֆունկցիոնալ պատրաստականության և արագության վրա: Բայց «Մետալիստի» ֆուտբոլիստներին հաջողվեց թարմությամբ ու ցանկությամբ փակել Հենրիխին: Եթե հայ կիսապաշտպանն ուզում է շարունակել կատարելագործումը, հավակնել թիմի անվերապահ առաջատարի դերին, ապա պետք է ցանկացած խաղում նվիրվի 100 տոկոսով, այլ ոչ թե հույսը դնի Սռնայի ու Ֆեռնանդինյոյի փորձի վրա, ովքեր մրցակցի գերազանցության պայմաններում առաջ են տանում «Շախտյորին»: Եվ զարմանալի չէ, որ նրա հաջող տեխնիկատակտիկական գործողությունները կազմում են 56 տոկոս: Նրանից ցածր է միայն Լուիս Ադրիանոյի ցուցանիշը: Դրական կողմերից մեկն այն է, որ հենց Հենրիխն է ամենաշատ հարվածներ (4) կատարել մրցակցի դարպասին:
Մխիթարյանի հիմնական նպատակն այժմ նոր ռեկորդի հաստատումն է: Հենց այդ պատճառով, արդեն որերորդ խաղն է, նա հանդես է գալիս առանց փոխարինման:
Ընդհանրապես` Ադրիանո-Մխիթարյան կապը «Մետալիստի» հետ խաղում շատ վատ գործեց: Բրազիլացի հարձակվողը, միևնույն է, ձգտում էր հասցնել, պայքարում էր գնդակի համար, բայց նրան ոչ ոք չէր աջակցում: Հենրիխը «լուծվեց» խաղադաշտում` թիմին թողնելով կիսապաշտպանության և հարձակման միջև առանց կապի»,- նշել է Մորոզովը: