«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց մեկ տարվա աշխատավարձը
29/04/2013 11:56

«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց մեկ տարվա աշխատավարձը

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում «Նաիրիտի» աշխատողները, ովքեր պահանջում են իրենց չվճարվաճ աշխատավարձը: 

«Մեկ տարի է աշխատավարձ չենք ստացել: Պահանջում ենք մեր աշխատավարձը»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքողներից մեկը: 

Աշխատակիցները նշեցին, որ գործարանն իրենց աշխատավարձը մի քանի ամիսը մեկ ու մաս-մաս է վճարում, այդ պատճառով էլ դեռ բավականին մեծ պարտքեր ունեն չվճարված: Նրանք նաև ավելացրեցին, որ ունենալ «Նաիրիտի» նման կարևոր գործարան ու չաշխատեցնել այն` պարզապես հանցագործություն է: 



 

«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց մեկ տարվա աշխատավարձը