.jpg)
ՕՊԵԿ «նավթային զամբյուղի» գինը գերազանցել է 100 դոլարի սանդղակը
ՕՊԵԿ երկրների «նավթային զամբյուղի» արժեքը վերջին երկու շաբաթում առաջին անգամ գերազանցել է 100 դոլարի սանդղակը: Կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ նավթի մեկ բարելն արժեցել է 100,7 դոլար: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Զամբյուղի» աժեքի կտրուկ անկումը սկսվել էր ապրիլի 2-ին, երբ ՕՊԵԿ երկրները մեկ բարել նավթը վաճառում էին 108.16 դոլարով: Ապրիլի 18-ին այն կտրուկ անկում ապրեց՝ արժենալով 96,35 դոլարի, ինչը կազմակերպության անդամ-երկրներին ստիպեցին բարձրացնել ՕՊԵԿ արտահերթ նստաշրջան գումարելու հարց, սակայն ապրիլի 19-ին «սև ոսկին» վերականգնեց իր դիրքերը՝ ապրիլի 26-ին հասնելով մեկ բարել նավթի համար 100 դոլարի սանդղակին:
«Զամբյուղի» միջին ամսական գինը ապրիլ ամսին նույնպես չի հատել ամենացածր սանդղակը և կազմել է 101.1 դոլար: Այս ցուցանիշը ամենացածրն է 2012 թվականի հուլիսից սկսած, երբ մեկ բարելի միջին ամսական գինը կազմում էր 99.55 դոլար: