.jpg)
Օսկանյան. Եթե մթերման օրը համընկել է ընտրության հետ, մարդն ի՞նչ անի
Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում բավականին զգույշ է զբաղվում բարեգործությամբ, որ մարդու արած բարեգործությունը հանկարծ չդիտվի որպես ընտրակաշառք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:
«Հաճախ է լինում, որ քարոզչության ընթացքում մարդիկ մոտենում են, օգնություն խնդրում: Գագիկ Ծառուկյանը խոստանում է, որ կօգնի հիմնադրամի միջոցով միայն թե` ընտրություններից հետո: Բայց հիմա, որ մթերման օրը համընկնում է ընտրությունների հետ` մարդն ի՞նչ անի»,- ասաց Վարդան Օսկանյանն ու համոզմունք հայտնեց, որ, այնուամենայնիվ, բարեգործությամբ երկիր չես պահի.
«Երկիրը քաղաքականությամբ պետք է պահել: Ես` քաղաքական գործիչ եմ»,- ավարտեց Վարդան Օսկանյանը: