Facebook-ի միջոցով 45 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտվել
29/04/2013 22:00

Facebook-ի միջոցով 45 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտվել

Facebook-ի միջոցով բացահայտվել է 1968 թ. կատարված հանցագործություն: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Նյու Յորքում 45 տարի առաջ կատարվել է վրաերթ, որի արդյունքում Քերոլ Սենդի Էշբի անունով երեխա էր մահացել, սակայն դեպքը չէր բացահայտվել:

Օսվեգոյի բնակիչ 62-ամյա Դուգլաս Պարկերստը խոստովանել է, որ ինքն է վրաերթի ենթարկել երեխային: Նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ և չի նկատել իր ավագ քրոջ և զարմուհու հետ փողոցը հատող աղջկան:   

Նա անգամ չի կանգնել վրաերթից հետո: Ոստիկանությունը երկար ժամանակ փնտրել է վրաերթ կատարողին, սակայն ապարադյուն: 

Արդեն թոշակի անցած ոստիկան Ֆուլոն Ռաս Ջոնսոնը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է այս դեպքի հետ կապված իր ունեցած տվյալները, և շուտով նրան գրել է Դ. Պարկերստի հարևանուհին, ով ասել է, որ տարիներ առաջ հարևանը խնդրել է իրեն հարկ եղած դեպքում ստել և ասել, թե տեսել է Պարկերստին հանցագործության օրը, ինչը կշեղեր ոստիկաններին:  

Ոստիկանը գտել է նաև Դ. Պարկեսին, ով ասել է, որ ավտոմեքենան չի կանգնեցրել, քանի որ մտածել է` որևէ կենդանի է գցել մեքենայի տակ: 

Նրան պատժի չեն ենթարկի հանցագործության կատարման վաղեմության ժամկետի լրանալու հետ կապված, սակայն ոստիկանը նշել է, որ իրենց համար մեծ ձեռքբերում է, որ կարողացել են պատասխանել Էշբի ընտանիքի անդամների հարցերին:   

 

 

Facebook-ի միջոցով 45 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտվել