Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ
29/04/2013 20:20

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ

Երևանի ավագանու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ»` 010-53-32-73 հեռախոսահամարով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով «Թեժ գիծ» է գործում նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստեղծված օպերատիվ շտաբում: Հեռախոսահամարները՝ 010-58-02-02, 010-56-50-62: 

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ