Պրահայում հզոր պայթյուն է որոտացել. Կա 55 տուժած. Ֆոտոշարք
29/04/2013 15:57

Պրահայում հզոր պայթյուն է որոտացել. Կա 55 տուժած. Ֆոտոշարք

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում այսօր հզոր պայթյուն է որոտացել: Այս մասին  գրում  է Lenta.ru-ն:

Պայթյունի հետևանքով քանդվել է մի շենք, որի փլատակների տակ, հնարավոր է, դեռ մարդիկ կան։

Հրշեջ-փրկարարների տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 55 մարդ։ Փրկարար ծառայության ղեկավարը հայտարարել է, որ տուժածների թիվը կարող է աճել։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։

Միջադեպը տեղի է ունեցել Կինոյի և հեռուստաընկերության դպրոցի շենքում, որը մտնում է Պրահայի երաժշտական արվեստների ակադեմիայի կազմի մեջ։

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։ Այս պահին դեպքի վայրը շրջափակված է ոստիկանության կողմից։ 

Պրահայում հզոր պայթյուն է որոտացել. Կա 55 տուժած. Ֆոտոշարք