.jpg)
Նախագահականում կընդունեն «Նաիրիտի» աշխատողներին
«Նաիրիտ» գործարանի աշխատողները, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց` պահանջելով իրենց աշխատավարձերը, այս պահին տեղափոխվել են նախագահական նստավայր:
Նշենք, որ ավելի վաղ «Նաիրիտի» ներկայացուցչին ընդունել էին Կառավարությունում ու խոստացել, որ վաղը կվճարվի 2 ամսվա աշխատավարձ, սակայն այս պատասխանը չի գոհացրել ցուցարարներին ու նրանք շարժվել են դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր:
Րոպեներ առաջ նախագահականից ցուցարարներին հայտնեցին, որ 5 լիազորված անձ, ովքեր կկարողանան ներկայացնել խնդիրը, կարող են մտնել նախագահական ու խոսել պատասխանատու անձանց հետ: