.jpg)
Ռոսսել. «Մարդիկ պետք է հավատան «Բարսելոնին»
«Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսսելը պատմել է այն մասին, թե արդյոք կատալոնցիները կկարողանա՞ն «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում հետ բերել կորցրածը:
«Ամեն ինչ հնարավոր է: Մարդիկ պետք է հավատան դրան: Այո, «Բարսելոնն» ի զորու է անել անհնարինը»,- հայտարարել է Ռոսսելը:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև Մյունխենում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է գերմանական թիմի խոշոր` 4:0 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կկայանա մայիսի 1-ին, Բարսելոնում: