.jpg)
Ինչպե՞ս պայքարել գարնանային ալերգիայի դեմ
Ալերգիային ավելի հակված են այն մարդիկ, ովքեր ունեցել են կամ ունեն ալերգիայով տառապող բարեկամներ, ունեն թոքերի քրոնիկ հիվանդություն, ապրում կամ աշխատում են փոշոտ վայրերում կամ այնպիսի միջավայրում, որտեղ կա գազերի, օդափոշու կուտակում:
Հավանական է, որ ինչ-որ մի բանի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ նաև այլ ալերգենների նկատմամբ:
Ալերգիկ ռեակցիանների առաջացման պատճառ կարող են լինել սննդամթերքները (հատկապես ցիտրուսները, շոկոլադը, կոնսերվանտները, ընդեղենը, ձուն, ձուկը, ծովամթերքները), փոշին, դեղորայքը, կեսմետիկան, տնային կենդանիների մորթին և այլն:
Այդ պատճառով ալերգիաններին հակված մարդկանց խորհուրդ է տրվում վիրուսային վարակի դեպքում հիմնական բուժման հետ մեկտեղ օգտագործել նաև հակաալերգիկ դեղամիջոցներ:
Սեզոնային ալերգիան կարող է առաջանալ բուսականության ծաղկման կամ ծաղկափոշու պատճառով:
Ինչպե՞ս խուսափել ալերգիայից
Ցավոք, դեռ գոյություն չունի ալերգիայի առաջացման հավանականությունն ամբողջովին բացառող միջոց: Խոցելի խմբում գտնվող մարդիկ պետք է.
- Հրաժարվեն ընտանի կենդանիներից (կամ սահմանափակեն վերջիններիս մուտքը ննջասենյակ),
- Տնից դուրս հանեն բոլոր գորգերը, տանն ունենան շատ քիչ փափուկ կահույք, գրքերն ու բրդյա իրերը պահեն փակվող պահարաններում:
- Հրաժեշտ տան ծաղկող բույսերին:
- Շաբաթական նվազագույնը մեկ անգամ կատարեն տան խոնավ մաքրում (մաքրելուց հետո հիվանդը պետք է սենյակ մտնի 3-4 ժամ անց)
- Օգտագործեն հիպոալերգիկ նյութերից պատրաստված բարձեր և վերմակներ
- Հնարավորության դեպքում հրաժարվեն սինթետիկ հագուստներից, աշխատեն լավ օդափոխվող վայրերում, սահմանափակեն կոսմետիկայի օգտագործումը (նախընտրելի է հիպոալերգիկ կոսմետիկան)
- Կենցաղային քիմիան օգտագործեն ռեզինե ձեռնոցների առկայության դեպքում
- Պահպանեն հիպոալերգիկ սննդակարգ