.jpg)
Հերթական թունավորումն է գրանցվել Լոռու մարզում
Նախօրեին ժամը 19.49-ին Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի հերթապահ բժշկից ԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձորի Աղայան փողոցի թիվ 58/8 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ՝ 1966թ. ծնված Վիգեն Ն.-ն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Թունավորման պատճառը չի նշվում, իսկ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: