Ռուսական ուղղաթիռներ. «Черная акула»
01/05/2013 18:58

Ռուսական ուղղաթիռներ. «Черная акула»

K-50-ը մեկ օդաչուի համար նախատեսված ռուսական արտադրության  հարվածային ուղղաթիռ է` նախատեսված զրահատեխնիկայի և հակառակորդի կենդանի ուժի խոցման համար:

K-50 ուղղաթիռը ավելի շատ հայտնի է «Սև շնաձուկ» («Черная акула») անվամբ:



Ուղղաթիռը կարող է հարված հասցնել և վարկյանների ընթացքում հեռանալ այդ վայրից` խուսափելով հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերից:



K-50 ուղղաթիռը մշակվել է Կամովի անվան կոնսրուկտորային արտադրամասում` գլխավոր կոնստրուկտոր Ս. Վ. Միխևի կողմից, և զինված ուժերին է տրամադրվել 1995 թ.-ին:



Հետագայում նախատեսվում է երկու տեղանոց K-52 արտադրություն, որը կլինի նախորդից  ավելի արդիական և նոր տեխնիկայով հագեցած:



Ուղղաթիռը զինված է 2A42 30մմ տրամաչափի հրանոթով, որը կարողանում է րոպեյում արձակել 550 կամ 350 արկ` կախված այն ռիթմից, որի հրամանը կարձակի օդաչուն:



K-50-ը զինված է նաև հակատանկային «Վիխր» հրթիռներով, որոնք կարող են խոցել 8000-10000 մետր հեռավորության վրա գտնվող ուժեղ պաշտպանված թիրախները:



Զինված է նաև չկառավարվող հրթիռներով` 80 մմ տրամաչափի 20 C-8 հրթիռներով:

Ռուսական ուղղաթիռներ. «Черная акула»