.jpg)
Բոստոնի ահաբեկչությունից հետո ԱՄՆ իշխանությունները ստուգում են ուժայիններին
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը, արդարադատության նախարարությունը, ինչպես նաև` ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը իրականացնում են Բոստոնի ահաբեկչությունը ուժային կառույցների միջգերատեսչական համագործակցության ստուգում: Այս մասին է հաղորդում Взгляд լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների փոխգործակցությունը հարցեր է առաջացրել լրատվամիջոցների հաղորդումներից հետո, ըստ որոնց՝ Բոստոնի ահաբեկչությունն իրականացնող Ցարնաև եղբայրների մասին տվյալներն արդյունավետ չեն օգտագործվել։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բոստոնի ահաբեկչության հետաքննության համագործակցության համար իր երախտագիտություն է արտահայտել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին ահաբեկչության դեմ պայքարի հարցում համագործակցությանն ու անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ավելի վաղ նշվել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն ԱՄՆ-ին են փոխանցել ահաբեկիչ եղբայրների հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում առկա է եղել տվյալներ` «անհավատների» դեմ պատերազմ՝ ջիհադ սկսելու մասին։